Եվրամիությունը ԱՄՆ-ին կոչ է արել հաշվի առնել երկրի, գործընկերների և տարածաշրջանի երկրների անվտանգությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների ճակատագրի մասին որոշում կայացնելիս` ասված է ԵՄ ԱԳ նախարարների հայտարարության մեջ։
Նախարարները, հարցը քննարկելով նիստի ընթացքում, նշել են, որ Դոնալդ Թրամփի որոշումը, որով նա հրաժարվում է հաստատել, որ Գործողությունների համատեղ համապարփակ պլանով սահմանված պայմանները Իրանի կողմից չեն կատարվել, ԱՄՆ-ում ներքին գործընթացների ենթատեքստում է մնում։ «ԵՄ-ն ԱՄՆ-ին կոչ է անում շարունակել հավատարիմ մնալ գործողությունների համատեղ համապարփակ պլանին, գործընկերներին և տարածաշրջանին, նախքան հետագա քայլեր ձեռնարկելը»,- հայտարարել են նախարարները։